Հայերեն   English   Русский  
իրավիճակ
Կորեական թերակղզում իրավիճակի դիվանագիտական լուծումն այլընտրանք չունի: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցներին նվիրված գագաթնաժողովի շրջանակներում: Գրում է Russian.rt.com-ը:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Սիրիայի Իդլիբ քաղաքում ստեղծված իրավիճակը: Գրում է Russian.rt.com-ը:
«Эфимерида тон синдактон» թերթին տված հարցազրույցի շրջանակներում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մտահոգություն է հայտնել Բալկաններում տիրող իրավիճակի կապակցությամբ: Գրում է Gazeta.ru-ն:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Վաշինգթոնում ակնկալում են, որ Սիրիայի Իդլիբ նահանգում ստեղծված իրավիճակը կհաջողվի դիվանագիտական ճանապարհով կարգավորել: Գրում է Gazeta.ru-ն:
РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանում հույս ունեն, որ Հայաստանում իրավիճակն անհապաղ կկարգավորվի սահմանադրական ճանապարհով: Գրում է Gazeta.ru-ն:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժողովրդին և խորհրդարանին ուղղված ամենամյա ուղերձի շրջանակներում մեկնաբանել է Հայաստանում վերջին շաբաթների ընթացքում տեղի ունեցող իրադարձությունները: Գրում է News.rambler.ru-ն:
ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ Սիրիայի Դումա քաղաքում իրավիճակը կարգավորվել է, և ռազմական գործողություններ չեն ընթանում: Գրում է Russian.rt.com-ը:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Սիրիայում՝ մասնավորապես Արևելյան Գուտայում, տիրող իրավիճակը չափազանց մտահոգիչ է: Գրում է Russian.rt.com-ը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն արդեն հասցրել է մի քանի անգամ հայտարարել, որ համաձայն չէ տեսակետին, թե խորհրդարանական կառավարման մոդելի պայմաններում նախագահական ինստիտուտը վերածվում է, ըստ էության, ձևական, արարողակարգային կառույցի:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլու շուրջ ստեղծված իրավիճակը միջազգային ուշադրության արժանի չէ: Այդ մասին Պորոշենկոն հայտարարել է Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: