Հայերեն   English   Русский  
������������
2019-ը պատմության մեջ կմնա որպես գլոբալ հրդեհների տարի․ ողջ տարվա ընթացքում լրահոսում առաջնային հորիզոնականներում են եղել սաղարթախիտ անտառների հրդեհների մասին լուրերը։ Հրդեհը մոլեգնել է բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից։ Տարվա ընթացքում աշխարհը միլիոնավոր հեկտարներ անտառ է կորցրել։ Մինչդեռ այրված անտառների վերականգնման համար 60-150 տարի ժամանակ է հարկավոր։
Սենեգալի հավաքականի ու անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն ճանաչվել է Աֆրիկայի 2019 թվականի լավագույն ֆուտբոլիստ:
Ռուսաստանն ու Չինաստանը ընդլայնում են իրենց ազդեցությունը Աֆրիկայում: Այդ մասին հայտնում է «The Intercept» պարբերականը՝ հղում անելով Պենտագոնի ներկայացուցիչներին: Գրում է Gazeta.ru-ն:
Հայազգի գեներալ-լեյտենանտ Ջեֆրի Հարիգյանը նշանակվել է Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնում, հաղորդում է Rusarminfo-ն՝ հղում անելով Stars&Stripes պարբերականին:
ANSA լրատվական գործակալության փոխանցմամբ` Իտալիայի փոխվարչապետ, տնտեսական զարգացման, աշխատանքի և սոցիալական քաղաքականության նախարար Լուիջի Դի Մայոն առաջարկել է Աֆրիկայի գաղութացման պատճառով պատժամիջոցներ կիրառել Ֆրանսիայի դեմ: Գրում է Gazeta.ru-ն:
Նիգերիայի ինքնապաշտպանական ջոկատներն ազատել են «Բոկո Հարամ» իսլամական շարժմանը գերի ընկած 833 երեխայի: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, տեղեկացրել է UNICEF-ը:
ԱՄՆ առաջին տիկինը Աֆրիկա ուղևորության ժամանակ մի գլխարկ է դրել, որը հիշեցնում է գաղութատիրական շրջանի մասին և խորհրդանշում է տեղի բնակիչներին կեղեքող եվրոպացիներին:
Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաք Օուագադուգուի ուսանողների հետ զրուցելիս Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ասել է, որ իրենց մայրենի լեզուն կդառնա Աֆրիկայի, հնարավոր է նաև աշխարհի, առաջին լեզուն:
Աֆրիկյան Լեսոթո թագավորության հանքավայրում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ ալմաստներից մեկը, որի քաշը 910 կարատ է կազմում: Գրում է Russian.rt.com-ը:
The Times of Israel պարբերականի փոխանցմամբ՝ Աֆրիկյան 54 երկրների «խիստ զայրացած» ներկայացուցիչների մի խումբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից պահանջել է ներողություն խնդրել այն երկրների հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների համար, որտեղից ներգաղթյալները Միացյալ Նահանգներ են ժամանում: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: