Հայերեն   English   Русский  
ՅՈՒՆԻՍԵՖ
ՅՈՒՆԻՍԵֆ-ն այսօր հայտարարեց, որ Հայաստանում ավելի քան 105 երեխա կծնվի Նոր տարվա առաջին օրը։
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեության 25-ամյակի կապակցությամբ՝ երեխայի իրավունքների արտակարգ պաշտպան նշանակվեց ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը:
Դեկտեմբերի 11-ին, ժամը 11։00-13։00-ն Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի (Մատենադարան) մեծ դահլիճում ՅՈՒՆԻՍԵՖ-ը կտոնի Հայաստանում իր գործունեության 25-ամյակը և առաջին անգամ երեխայի իրավունքների արտակարգ պաշտպան կնշանակի։
Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 30-ամյակի առթիվ հայ երեխաները կոչ են անում Հայաստանի որոշում ընդունողներին՝ վերահաստատել երեխայի իրավունքները պաշտպանելու իրենց պատրաստակամությունը
Օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դարձել է Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան:
ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) կոչ է անում պաշտպանել երեխաներին նրանց մասնակցությամբ բողոքի ցույցերի ժամանակ, որոնք որոշ ժամանակ տեղի էին ունենում Ինդոնեզիայում, հատկապես՝ Ջակարտայում:
Յուրաքանչյուր տարի ամբողջ աշխարհում 2.8 միլիոն հղի կին կամ նորածին է մահանում. այլ կերպ ասած՝ 11 վայրկյանը մեկ 1 մահ է գրանցվում: Այս մահերը հիմնականում կանխարգելելի են: ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը և Համաշխարհային բանկը մայրական և մանկական մահացության վերաբերյալ նոր տվյալներ են հրապարակել:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) ներկայացուցիչ Տանյա Ռադոչայի գլխավորած պատվիրակությանը:
Ըստ գնահատականների` 2018թ-ին 820 միլիոն մարդ բավականաչափ պարեն չի ունեցել նախորդ տարվա 811 միլիոնի համեմատ, իսկ սա նշանակում է, որ երեք տարի շարունակ աճել է սովի մատնված մարդկանց թիվը: Այս փաստն իր հերթին ընդգծում է մինչև 2030թ-ի Կայուն Զարգացման Նպատակների (ԿԶՆ) զրոյական սովին հասնելու ճանապարհին առկա հսկայածավալ մարտահրավերի մասին:
Վտանգավոր վարակների դեմ պատվաստումների մակարդակն աշխարհում մնում է անբավարար եւ չի բարձրանում 2010 թվականից։ Այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եւ ՄԱԿ Մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) համատեղ զեկույցում։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: