Հուլիսի 21-ին Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպել է Իրաքի Ներկայացուցիչների ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Շիրկո Միրուեյսին և նույն հանձնաժողովի փոխնախագահ, հայ-իրաքյան խորհրդարանական բարեկամության խմբի նորանշանակ նախագահ, տիկին Ռեյհան Հաննա Այուբին։