Այս պահին Սբ Գրիգոր լուսավորիչ բժշկական կենտրոնում բուժում ստացող սեպտեմբերի 21-ին դաժան ծեծի ենթարկված ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի հետ քննչական գործողություններ են իրականացվում, նա ճանաչել է կասկածյալներից մեկին: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Սմբատ Հակոբյանի ընկեր, ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը:Նշենք, որ ավելի վաղ ոստիկանությունը տեղեկացրել էր, որ ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելու դեպքով բերման է ենթարկվել 3 անձ` 28-ամյա Ա. Գրիգորյանը, 28-ամյա Հ. Պետրոսյանը և 36-ամյա Ա. Սարգսյա ...