Հայերեն   English   Русский  
Կոստյումների ինստիտուտի պարահանդես-2016
Թեև ընթացիկ տարում Կոստյումների ինստիտուտի պարահանդեսի՝ Met Gala-ի, շրջանակներում ամենաոճային ճանաչվեց Քիմ Քարդաշյան և Քանյե Ուեսթ զույգը, սակայն Vogue ամսագրի հատուկ թողարկման շապիկը զարդարելու պատվին արժանացել է հայտնի երգչուհի Թեյլոր Սվիֆթը: Գրում է Popcornnews.ru.-ն:
Նախօրեին Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում կայացել է տարվա ամենասպասելի իրադարձություններից մեկը` Met Gala կոստյումների ինստիտուտի պարահանդեսը: Այս պարահանդեսը նշանակալից իրադարձություն է ոչ միայն նորաձևության աշխարհի, այլ նաև համաշխարհային աշխարհիկ կյանքի համար: Գրում է Popcornnews.ru.-ն:
Փոփ թագուհի Մադոնան սիրում է իր համարձակ կերպարներով ուրախացնել հանրությանը և լրատվամիջոցներին: Ուստի բացառություն չի կազմել նաև Կոստյումների ինստիտուտի պարահանդես-2016-ը., որի շրջանակներում նա այնպիսի զգեստ էր ընտրել, որն ավելի շատ ցուցադրում էր, քան թաքցնում 57-ամյա Մադոնայի բարեմասնությունները, որը ժպիտով և մեծ ուրախությամբ ցուցադրում էր կիսամերկ կուրծքն ու հետույքը: Գրում է Wday.ru.-ն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: