Հայերեն   English   Русский  
անօդաչու սարք
Ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Յակով Օսադչին հայտարարել է, որ ԼԺՀ ժողովրդական ոստիկանությունը Դոնբասի շփման գծում ուկրաինական անվտանգության ուժերին պատկանող անօդաչու թռչող սարք է խոցել: Գրում է Russian.rt.com-ը:
Քաղավիացիայի կոմիտեից հայտնում են, որ անօդաչուների թռիչքները, որոնք թռիչքատեղեկատվական կենտրոնի հետ համաձայնեցված չեն, վտանգներ և ռիսկեր են պարունակում։
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին խոստացել է, որ երկրի զինված ուժերը երկնքում կխոցեն ամերիկյան բոլոր անօդաչու սարքերը, եթե նրանք նորից խախտեն Իրանի օդային տարածքը: Գրում է Gazeta.ru-ն:
Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի Հորմոզգան նահանգում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը երկրի սահմանը խախտելու ընթացքում ամերիկյան Global Hawk անօդաչու սարք է խոցել: Գրում է Russian.rt.com-ը:
Այսօր Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկություն է տարածել, համաձայն որի Ադրբեջանի ԶՈւ կողմից խոցվել է ՀՀ Զինված ուժերի հետախուզական անօդաչու։
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան ուղղությամբ սահմանային դիտարկում իրականացնելու ժամանակ հունիսի 19-ի ժամը 11.20-ի սահմաններում, հակառակորդի կողմից խոցվել է ՊԲ անօդաչու թռչող սարք:
Ադրբեջանը սկսել է անօդաչու թռչող սարքերի նախնական փորձարկումը: Այս մասին նշված է Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովի՝ «Ադրբեջանի ռազմական արդյունաբերությունը զարգացման ամենաժամանակակից և կատարյալ փուլում է» հոդվածում, որը հրապարակվել է պաշտոնական թերթում:
Սաուդյան Արաբիան մտադիր է ANKA թուրքական անօդաչու թռչող սարքեր ձեռք բերել, այս մասին հաղորդում են արաբական ԶԼՄ-ները: Ըստ տեղեկության՝ առաջին փուլում Սաուդյան Արաբիան մտադիր է ձեռք բերել վեց անօդաչու սարք:
Վերջին շաբաթվա ընթացքում Թուրքիայի զինված ուժերն անօդաչու սարքերի միջոցով վնասազերծել են երկրում արգելվածՔրդական բանվորական կուսակցության (PKK) 50 զինյալի: Այս մասին հաղորդում են Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբից:
Ադրբեջանը մտադիր է իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքեր ձեռք բերել, հաղորդում է The Jewish Business Times-ը։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: