Այսօր սկսվում է սպասումներով լի ուսումնական տարին, գիտելիքներով հարստանալու ու նոր արժեքներ ճանաչելու կարևոր մի շրջափուլ:Գիտելիքի և կրթության ձգտումը հայի ազգային բնավորության բաղկացուցիչն է, երկրի զարգացման ու հզորացման կարևորագույն գրավականը: Բանիմաց ու բարեխիղճ մասնագետը յուրաքանչյուր պետության հարստությունն է և առհասարակ պետության վաղվա օրը երաշխավորված է, եթե հասարակությունը կրթված է: