«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում քաղաքական շրջանակներում, ինչպես նաեւ մամուլում, հաճախ շրջանառվում է հանրաքվեից հետո կառավարության արմատական փոփոխման հարցը: Ու թեեւ ոմանք պնդում են, որ այդ փոփոխությունների նախաձեռնողը գործող վարչապետ Հովիկ Աբրահամյանն է, սակայն, ՀՀԿ վերնախավի տեղեկություններով, չի բացառվում, որ առաջին զոհը հենց Հովիկ Աբրահամյանը լինի: Ըստ նույն աղբյուրների, այդ փոփոխությունը վաղուց է պատրաստվում Սերժ Սարգսյանի կողմից: