Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է Բելգիայի Ֆլանդրիայի տարածաշրջանի Աալստ քաղաքի քաղաքապետի առաջին տեղակալ Կարիմ Վան Օվերմայերին, որը Արցախ է ժամանել ընտանիքով՝ մասնակցելու «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» համաժողովին: