Հայերեն   English   Русский  
հայոց ցեղասպանության զոհեր
Տասը մարդ է զոհվել, ևս չորսը համարվում են անհետ կորած տարերային աղետի հետևանքով, որ Ճապոնիայի Տիբա և Ֆուկուսիմա պրեֆեկտուրաներին պատուհասել է տեղատարափ անձևներով: Այս մասին տեղեկացնում է REGNUM գործակալությունը՝ հղում անելով NHK հեռուստակայանին:
Բրազիլիայի Մինաս Ժերեյս նահանգում Vale ընկերության ամբարտակի ճեղքվածքից զոհվածների թիվը հասել է մինչև 169-ի: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը՝ հղում անելով G1 կայքին: Մինչ այս հաղորդում էին 166 զոհվածների մասին:
Ապրիլի 22-ին Իսպանիայի Առնեդո քաղաքում (Լա Ռիոխա) տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի տեղադրման և օծման արարողություն:
«Չաստնի Կորրեսպոնդենտ» պարբերականը ապրիլի 5-ին Կրեմլում կայանալիք համերգին ընդառաջ հարցազրույց է վերցրել հայազգի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրից: Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք նա եղել է հոր ծննդավայրում` Ախալցխայում, Ազնավուրը պատասխանել է. «Իհարկե, մի քանի անգամ: Վերջին անգամ ես Ախալցխայում եղել եմ 2012-ին` համերգով, ինձ ուղեկցում էր իմ դուստր Կատյան: Ընտանիքում մեր հարաբերությունները շատ մտերիմ էին, այդ պատճառով էլ ինձ համար շատ կարեւոր է պատմությունը, արմատները: Դժբախտաբար, մոր ...
Պոլսահայ լրագրող, Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ ամսաթերթի՝ «Ակոսի» գլխավոր խմբագիր, իր համարձակելույթներով և հոդվածներով հայտնի մտավորական Հրանտ Դինքը սպանվեց 10 տարի առաջ այս օրը` 2007 թվականի հունվարի 19-ին, Շիշլիում գտնվող «Ակոսի» խմբագրատան առաջ, ետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից։ Դինքը, չնայած թուրք ազգայնականների կողմից հնչեցվող բազմաթիվ սպառնալիքների, մշտապես բարձրաձայնում էր հայ-թուրքական լարված հարաբերությունների մասին։ Նա ընդգծում էր թուրքերի և ...
IMDb Ինտերնետային ֆիլմադարանում Հայոց Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմն արդեն իսկ հավաքել է 80 հազարից ավել գնահատական, և դա այն դեպքում, որ ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել սեպտեմբերին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի ժամանակ, սակայն դեռևս հասանելի չէ հանդիսատեսի լայն շրջանակներին:
Աշխարհահռչակ երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) Twitter-ի իր էջում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի վերաբերյալ:
Արա Վարդգես Դարզին` Դենհեմի բարոն Դարզին, հայկական ծագում ունեցող բրիտանացի բժիշկ է: Նա աշխարհի առաջատար վիրաբույժներից մեկն է և Լոնդոնի Կայսերական քոլեջի Փոլ Համլինի անվան վիրաբուժության ամբիոնի վարիչը:
Հունիսի 25-ի առավոտյան, տեղական ժամանակով ժամը 8:45-ին օրակարգը կսկսվի Ծիծեռնակաբերդ այցելությամբ և հայոց նահատակներին հարգանքի տուրքի մատուցմամբ:
Ժնևի կանտոնը հավանություն է տվել Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանի՝ Հիշողության լապտերների կառուցմանը, որը նախատեսվում է կառուցել Տրամբլեի անվան զբոսայգում:Նշենք, որ շվեյցարական կանտոնները համարվում են հանրապետություն, շվեյցարական համադաշնության սուբյեկտ։Ժնևը Շվեյցարիայի ամենաարևմտյան կանտոնն է։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: