Հայերեն   English   Русский  
������������������
Եվրամիությունը կշարունակի Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների ռեժիմը մինչև հիմնական նպատակին` Կորեական թերակղզու միջուկային զինաթափմանը հասնելը: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգության հարցերով միջազգային խորհրդաժողովի շրջանակներում: Գրում է Russian.rt.com-ը:
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ` օլիգարխ Իգոր Կոլոմոյսկին կարծում է, որ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը պետք է պահպանի պաշտոնը նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու իշխանության օրոք: Գրում է Gazeta.ru-ն:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջերեմի Հանթը հայտարարել է, որ Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադին կհաջողվի պահպանել իր պաշտոնը: Գրում է Gazeta.ru-ն:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` խորհրդարանականների քվեարկությունը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի նկատմամբ անվստահության քվեի հարցով ավարտվել է: Գրում է Gazeta.ru-ն:
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին պայմաններ է առաջադրել Եվրամիության երկրների հետ իրանական միջուկային ծրագրի գործարքի պահպանման համար: Գրում է Russian.rt.com-ը:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ ունեցած հանդիպման շրջանակներում հայտարարել է հակառուսական պատժամիջոցների պահպանման մասին: Գրում է Russian.rt.com-ը:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարությամբ է հանդես եկել, որի համաձայն` Ճապոնիան կպահպանի Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները , որոնք կիրառվել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակի և Ղրիմը Ռուսաստանիին միացնելու պատճառով: Գրում է Russian.rt.com-ը:
ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագրում նշվել է, որ յոթնյակի երկրները ընդունում են Ռուսաստանի հետ երկխոսության պահպանման կարևորությունը, սակայն Մոսկվայի նկատմամբ սահմանված պատժամիջոցների տևողությունը կապում են Մինսկի համաձայնագրերի չիրագործման հետ: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: