Բոլորին ծանոթ է այս բույսը, որն անտառներում, այգիներում ու սարերում առաջինն է կենդանանում: Սկզբում դուրս են գալիս սուրուլիկ մի քանի տերևներ, ապա ծաղկում են սպիտակ, մանուշակագույն և այլ նուրբ գույների զանգականման ծաղիկները:Ձնծաղիկների ընտանիքում (Galanthus) կա 12-18 տեսակ (տարբեր աղբյուրներ տարբեր քանակի մասին են հաղորդում), որոնք սերում են Եվրոպայի, Կովկասի և Թուրքիայի անտառներից, դաշտերից ու սարերից: