Անցյալ շաբաթ մի քանի օր կառավարության շենքի մերձակայքը սովորականից անհամեմատ ավելի մարդաշատ ու աղմկոտ էր: Տարբեր տոնավաճառների աշխատակիցներ բողոքի ցույցեր էին անցկացնում ու բողոքում պետեկամուտների կոմիտեից (ՊԵԿ), մասնավորապես՝ ՀԴՄ չտրամադրելու համար տուգանքներից կամ դրանց սպառնալիքներից: Ապրիլի 27-ին էլ` կառավարության հերթական նիստի ժամանակ, վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ տոնավաճառներում առևտրային գործունեությամբ զբաղվող ձեռներեցներին հուզող հարցերին: Ի պատասխան վարչապետի հարցմանը՝ ՀՀ կառավարությանն ...