Հայերեն   English   Русский  
Մանբիջ
Սիրիայի սահմանի երկայնքով անվտանգության գոտի են ուզում ստեղծել թե Թուրքիան, թե ԱՄՆ-ն, միայն թե երկու երկրների մոտեցումները չափազանց տարբերվում են անվտանգության գոտին վերահսկողների հարցում: Թուրքիային անվտանգության գոտին անհրաժեշտ է իբրև թե իր սահմանները քրդերից պաշտպանելու համար: Մինչդեռ ԱՄՆ-ն ցանկանում է, որ անվտանգության գոտին վերահսկեն քրդերը կամ ծայրահեղ դեպքում` քրդական և թուրքական ուժերը:
Թուրքական բանակը սիրիական «Մանբիջ» քաղաքը կմաքրի քրդական զինված խմբավորումներից, որոնց պաշտոնական Անկարան համարում է ահաբեկչական: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է քրդերին օգնելու համար զորքեր ուղարկել Սիրիայի հյուսիսում գտնվող Մանբիջ քաղաք: Այդ մասին հայտնել է Le Parisien պարբերականը` վկայակոչելով սիրիական ժողովրդավարական ուժերի պատվիրակության ներկայացուցչին: Գրում է Russian.rt.com-ը:
Թուրքիան և Ամերիկայի Միացյալ Նահանգները կքննարկեն սիրիական Մանբիջ քաղաքն ահաբեկիչներից ազատելու հարցը Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Համի Աքսոյի՝ Վաշինգտոն կատարելիք այցի ժամանակ:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան և Ամերիկայի Միացյալ Նահանգները սիրիական Մանբիջ քաղաքի հարցի շուրջ հասել են փոխըմբռնման, այլ ոչ թե համաձայնության:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական «A Haber» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Թուրքիան արդեն գործողություններ է իրականացնում սիրիական Մանբիջում և իր հսկողության տակ է վերցրել մի քանի գյուղ:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները ներխուժել են սիրիական Հալեպի մարզի Էլ-Բաբ և Մանբիջ բնակավայրեր և առևանգել ավելի քան 900 խաղաղ բնակչի: Հաղորդում է arabic.sputniknews.com-ը՝ վկայակոչելով քրդական տեղական աղբյուրները:Տեղական աղբյուրները նշում են, որ գրոհայինները առևանգվածների մի մասին պարտադրել են խրամատներ փորել Մանբիջ և Առ-Ռաի քաղաքների մատույցներում, իսկ մյուս մասին օգտագործել են որպես կենդանի վահան: ԻՊ գրոհայինները միևնույն ժամանակ վերադարձրել են թուրք-սիրիական սահմանին ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: