«Հետք» պարբերականը գրում է.«Արդեն հայտնի է, որ Հայաստանի վարչապետ է դառնալու Կարեն Կարապետյանը։Մասնագիտությամբ տնտեսագետ Կարեն Կարապետյանը քաղաքական դաշտում առաջին անգամ հայտնվեց Երևանի քաղաքապետի պաշտոնում՝ 2010-2011թթ.: Մինչ այդ, ըստ նրա կենսագրությանը, Կարեն Կարապետյանը եղել է՝ 1996-1998 թթ. «Հայէներգո» ՊՁ գլխավոր տնօրենի տեղակալ, 1998-2001թթ.՝ «Հայէներգո» ՓԲԸ գլխավոր տնօրեն, 2001-2010թթ.` «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ, վարչության նախագահ-գլխավոր տնօրեն։ Քաղաքապետի պաշտոնը թողնելուց հետո «Գազպրոմբանկ» ԲԲԸ ...