Հայերեն   English   Русский  
���������������� ����������������
ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսփերն առայժմ չի կարող ասել, թե Թուրքիայի իշխանությունները որքանով են լուրջ տրամադրված ամերիկացի զինվորականների համար Ինջիրլիք ավիաբազան փակելու հարցում: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը, նա այս մասին երեկ ասել է լրագրողներին՝ հավելելով, որ մտադիր է հարցը պարզել իր թուրք գործընկերոջ հետ զրույցում:
Գերմանիայի կառավարությունը պահանջել է, որպեսզի Եվրոպական միությունը ֆինանսական ճնշում գործադրի Անկարայի վրա:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելի հայտարարությանը,
Անկարան անթույլատրել է անվանել Գերմանիայի ներկայացուցիչների մեկնաբանությունները` Թուրքիայում գերմանացի իրավապաշտպան Պետեր Շտոյդտների կալանավորման առնչությամբ, և Բեռլինին մեղադրել է իր դատական համակարգին միջամտելու մեջ:
Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության ռազմաօդային ուժերի վեց «Տորնադո» հետախուզական ինքնաթիռները տեխնիկական անսարքության պատճառով չեն կարողանում թռնել Թուրքիայում գտնվող Ինջիրլիք բազայից: Այս մասին հայտարարել են Գերմանիայի ռազմաօդային ուժերի մամուլի ծառայությունից, հաղորդում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարությամբ է հանդես եկել, որի համաձայն՝ Ռուսաստանը դեռևս պաշտոնական բանակցություններ չի սկսել վարել թուրքական Ինջիրլիք ավիաբազան օգտագործելու վերաբերյալ: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: