Հայերեն   English   Русский  
հեղաշրջման փորձ
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կառավարման շրջանում օր օրի երկրում ավելանում է կասկածյալների թիվը։ 2017թ․ վերջին Թուրքիայի հանրապետական դատախազություններում գրանցված կասկածյալների թիվը կազմել է 11 մլն 985․118։ Մինչդեռ 2006թ․այդ թիվը կազմում էր 2 մլն 943․033-ի։
Ձերբակալությունների ալիքը շարունակվում էԹուրքիայում դատախազները Ֆեթուլլահ Գյուլենի 360 գաղափարակցի ձերբակալման թույլտվություն են տվել։ Ձերբակալությունները ծավալվել են Ստամբուլում։ Ձերբակալվողներից 333-ը ներկա և նախկին զինվորականներ են, նրանցից 216-ը դեռևս շարունակում են ծառայությունը Թուրքիայի զինված ուժերում։ Ըստ տեղեկությունների՝ այս անգամ թիրախում են հայտնվել ռազմաօդային ուժերի ներկայացուցիչները։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամայել է պետական հեղաշրջման փորձի, ահաբեկչության գործերով մեղադրյալներին հագցնել միանման հագուստ այն բանից հետո, ինչ կասկածյալներից մեկը դատարան էր եկել «Hero» (անգլերենից թարգմանաբար` հերոս) գրությամբ շապիկով:
Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազության հրահանգի համաձայն` թրաֆիքինգի դեմ պայքարի բաժանմունքի խմբերը 32 շրջաններում համաժամանակյա գործողություն են իրականացրել:
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի մերձակայքում՝ Քահրամանքազանում, 2018 թ-ի վերջինս կբացվի երկրում 2016 թ-ի հուլիսի 15-16-ի հեղաշրջման փորձին նվիրված թանգարան: Այս մասին հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Հարևան Թուրքիայում ընթացող պրոցեսների մասին «Անկախը» զրուցել է թուրքագետ Լևոն Հովսեփյանի հետ:
Գերմանիայի բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթը հայտարարել է, որ Թուրքիայում անցած տարի ռազմական հեղաշրջման երկու փորձ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է թուրքական «Ջումհուրիեթ» թերթը:
Թուրքիայի գլխավոր դատախազությունը հրապարակել է այս տարվա հուլիսին երկրում ռազմական հեղաշրջման կազմակերպման գլխավոր կասկածյալներից երկրորդի անունը, հաղորդում է «Daily Sabah»-ը:
Եգիպտոսը Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը ղեկավարելու մեջ իշխանությունների կողմից մեղադրվող քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենից քաղաքական ապաստան ստանալու խնդրանք դեռ չի ստացել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հուլիսի 15-ը երկրում կնշվի որպես հեղաշրջման փորձի հետևանքով մահացածների հիշատակման օր:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: