Հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ավելի քան մեկ տարի ադրբեջանական գերության մեջ անցկացրած Հակոբ Ինջիղուլյանը հայրենադարձվել է:Հիշեցնենք, որ 2013 օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3։00-ի սահմաններում, 1991 թվականին ծնված շարքային Հակոբ Ինջիղուլյանը ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով հատելով արցախա-ադրբեջանական սահմանը, հայտնվել էր հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում։ Մեկ օր անց նրան Բաքու էին տարել։Մեկ տարի անց՝ 2014թ. օգոստոսին, Կարմիր խաչի միջազգային ...