ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման
Թաթոյանը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաներին։ Հայտարարությունում ասված է․ « Երկրում ստեղծված է լարված մթնոլորտ: Սոցիալական ցանցերի ու մյուս հրապարակումների շուրջօրյա ուսումնասիրությունները վկայում են ատելության խոսքի ու բռնության, այդ թվում՝ զենքի միջոցով հարցեր լուծելու կոչերի ակնհայտ աճի մասին: Սա խիստ անթույլատրելի է, քանի որ ավելի է լարում իրավիճակը: