Հայերեն   English   Русский  
����������������
Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայությունում (МИ-6) զղջում են, որ «օգնել» են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «իշխանության գալ»: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել գերատեսչության նախկին ղեկավար Ռիչարդ Դիրլավը: Գրում է Vz.ru-ն:
Die Welt պորտալի փոխանցմամբ` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ափսոսանք է հայտնել երկրի հակահետախուզական ծառայության ղեկավար Հանս-Գեորգ Մաասենի հետ կապված իրավիճակի կապակցությամբ: Գրում է Gazeta.ru-ն:
Միավորված ազգերի կազմակերպության թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակն ափսոսանք է հայտնել Կանադայի իշխանությունների կողմից երկրում մարիխուանայի օրինականացման որոշման կապակցությամբ: Գրում է Russian.rt.com-ը:
Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բերինգ Բրեյվիկը խոստովանել է, որ ափսոսում է կատարվածի համար: Այդ մասին նա գրել է Շիենի բանտի, որտեղ պահվում է, ղեկավարությանն ուղղված նամակում: Գրում է Russian.rt.com-ը:
ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների նախկին մշտական ներկայացուցիչ Սամանաթա Փաուերը ափսոսանք է հայտնել, որ Բարաք Օբամայի նախագահության օրոք ամերիկյան իշխանությունները չճանաչեցին Հայոց ցեղասպությունը: Գրում է Russian.rt.com-ը:
Europe1 պարբերականի փոխանցմամբ` Ֆրանսիայի արտաքին գործերի գերատեսչության ղեկավար Ժան Մարկ Էյրոն իր ափսոսանքն է հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի Փարիզ կատարվելիք այցի չեղարկման համար, որի շրջանակներում պետք է քննարկվեր Սիրիայում տիրող իրավիճակը: Գրում է Gazeta.ru.-ն:
РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ափսոսում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների վատթարացման համար և հույս ունի, որ հակառուսական պատժամիջոցները կչեղարկվեն: Օլանդի կարծիքով` պատժամիջոցային դիմակայությունից հրաժարվելը բոլորի շահերից է բխում: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: