Հայերեն   English   Русский  
Խոսրովի արգելոց
Օգոստոսի 26-ին, 07:47-ի դրությամբ անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացված տեղազննման արդյունքում Արարատի մարզի Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհին՝ «Մեղրաքար» կոչվող հատվածում, հրդեհի և ծխացող նոր օջախներ չեն հայտնաբերվել:
ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ օգոստոսի 24-ին շարունակվում են օգոստոսի 23-ին ժամը 12:07-ին Արարատի մարզի Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհին՝ «Մեղրաքար» կոչվող հատվածում, բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները:
«Խոսրովի անտառ» արգելոցում հրդեհից հետո պաշտոնապես հայտարարվեց, որ խոշոր կաթնասուններն ու թռչունները չեն տուժել, քանի որ կարողացել են տեղափոխվել արգելոցի այլ տարածքներ:
ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 2-ին, ժամը 12:40-ի դրությամբ "Խոսրովի անտառ" պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպության տարածքում՝ «Քորուզ» և «Մուսազ» կոչվող ձորակներում, մոտ 4 հա տարածքի վրա կան հրդեհի մանր ծխացող օջախներ:
Օգոստոսի 21-ին, ժամը 14.30-ի դրությամբ հրդեհի հետմարման աշխատանքներին մասնակցում են 42 փրկարար ծառայող և անտառտնտեսության 16 աշխատակից: Մարվել են 20 ծխացող օջախներ:Արարատի մարզում՝ Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:
Հայաստանի 18 հատվածում հրդեհ է բռնկվել: Ծանրագույն հարվածը հասցվել է «Խոսրովի արգելոցին», որ նշանակությունը ոչ միայն ազգային և տարածաշրջանային է, այլև միջազգային:
Օգոստոսի 12-ին, Խոսրովի անտառի արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքների արդյունքում 16 կմ պարագծով հրդեհից 13.5 կմ պարագիծը մեկուսացվել և մարվել է: Ներկա պահին աշխատանքներ են իրականացվում հրդեհի մնացած 2.5 կմ պարագիծը մարելու ուղղությամբ
Օգոստոսի 13-ին, ժամը 10:00-ի դրությամբ՝ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 78 փրկարար, ՀՀ ՊՆ Արարատի զորամասից թվով 122 զինծառայող, ՀՀ ԿԱ ոստիկանության Արարատի մարզային վարչության թվով 60, անտառտնտեսության թվով 50 աշխատակից, «Ինտեր Ակվա» ձկնաբուծարանի աշխատակիցներ՝ ջրատարներով, Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի բնակիչներ:
Արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 30-ին՝ ժամը 17.32-ին, տեղեկատվություն է ստացվել, որ «Խոսրովի անտառ պետական արգելոց»-ի «Գյոլասոր» կոչվող հատվածում այրվում է անտառածածկ տարածք:
Արցախի վրա վերջին հարձակումներից հետո թե՛ հայրենիքում և թե՛ սփյուռքում բնակվող հայերը սկսեցին օգնություն ուղարկել առաջին գծում կանգնած զինծառայողներին:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: