«Սարյան» արվեստի ստուդիան ամփոփում է 2018 թվականին մեկնարկած «Սարյանի հետքերով» փառատոնը: Միջոցառման շրջանակում ստուդիայի սաները և ծրագրին միացած այլ դպրոցականներ սարյանական հետքերով ուղևորվել են դեպի Աշտարակ, Բջնի և Բյուրական: Մասնակիցներն այցելել են Մ. Սարյանի տուն-թանգարան, ծանոթացել նկարչի՝ հիշյալ վայրերը պատկերող գեղանկարչական աշխատանքներին, դրանց ստեղծման պատմությանը և բովանդակությանը: