BBC հեռուստաընկերության փոխանցմամբ` «Աշխարհի Փրկիչը» կտավը, որի հեղինակությունը վերագրվում է իտալացի նկարիչ Լեոնարդո դա Վինչիին և որը վերջերս աճուրդում վաճառվել էր ռեկորդային 450 մլն դոլարով, կցուցադրվի Արաբական Միացյալ Էմիրություններում: Գրում է Gazeta.ru-ն: