Հայերեն   English   Русский  
��������������
Հյուսիսային Կորեան մեղադրանքներ է հնչեցրել ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի հասցեներին և հայտարարել, որ վերջիններս խախտել են ձեռք բերված պայմանավորվածությունները: Այդ մասին հաղորդագրություն տարածել է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը: Գրում է Gazeta.ru-ն:
Իրանը գերազանցել է Իրանի միջուկային ծրագրի համատեղ համապարփակ գործողությունների ծրագրով սահմանված ցածր հարստացված ուրանի պաշարների 300 կգ սահմանը: Այդ մասին հայտնել են երկրի իշխանությունները, իսկ տեղեկությունը հաստատել են ՄԱԳԱՏԷ-ում: Գրում է Russian.rt.com-ը:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ամերիկյան հսկաներ Գուգլ որոնման համակարգը և ֆեյսբուք սոցիալական ցանցը ընդհանուր առմամբ 455 հազար դոլար կվճարեն ԱՄՆ-ում քաղաքական գովազդի գործով պահանջները կարգավորելու համար: Այդ մասին նշվել է Վաշինգթոն նահանգի գլխավոր դատախազ Բոբ Ֆերգյուսոնի հայտարարության մեջ: Գրում է Gazeta.ru-ն:
Սպիտակ տանը կարծում են, որ ՀԴԲ-ն Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական, «ռուսական գործով» ֆիգուրանտ Մայքլ Ֆլինի հարցաքննության ընթացքում խախտել է արարողակարգը: Գրում է Russian.rt.com-ը:
The Washington Post պարբերականի փոխանցմամբ` Սպիտակ տան հսկողության կոմիտեն Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների պահանջով կարող է հետաքննություն սկսել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դստեր` նկատմամբ, նախօրեին լրատվամիջոցների տարածած այն տեղեկության պատճառով, որ 2017թ. ի վեր նախագահի խորհրդական Իվանկան գործնական նամակագրության համար անձնական էլեկտրոնային փոստ է օգտագործել: Գրում է Gazeta.ru-ն:
Washington Post պարբերականի փոխանցմամբ` ԱՄՆ նախագահի դուստր և խորհրդական Իվանկա Թրամփը կոպտորեն խախտել է դաշնային փաստաթղթերի շրջանառության կանոններն` աշխատանքային նամակագրության համար անձնական էլեկտրոնային փոստ օգտագործելով: Գրում է Gazeta.ru-ն:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից չարաշահումների և ստվերային շրջանառության բացահայտմանն ուղղված շարունակական գործընթացների շրջանակում ստուգողական միջոցառումներ են իրականացվել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում:
Սեպտեմբերի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2000 կրակոց:
Չինաստանում 2018 թվականի սկզբից կարգապահության խախտման համար պատժվել է մոտ 240 հազար մարդ: Այդ մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով Կոմունիստական կուսակցության կարգապահության ստուգման կենտրոնական հանձնաժողովին: Գրում է Gazeta.ru-ն:
Հուլիսի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 155 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: