«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ Հայկազ Բաղմանյանը չի կարծում, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը կարող է ընդդիմադիր լինել: Այն, որ Օհանյանը պատրաստվում է մասնակցել ապրիլյան խորհրդարանական ընտրություններին, չի նշանակում, որ ընդդիմադիր քաղաքականություն է վարում: «Ենթադրություններով չխոսենք, համենայնդեպս, ես հետեւում եմ նրա հայտարարություններին, կարդում եմ: Նա որեւէ ընդդիմադիր բան չի ասել»,- մեզ հետ զրույցում հայտարարեց Բաղմանյանը ...