Հայերեն   English   Русский  
գյանջա
Ադրբեջանում Գյանջայի (Գանձակ) իրադարձությունների առնչությամբ քրեական պատասխանատվության է ենթարկվել և ձերբակալվել 61 մարդ: Առաջին կիսամյակի արդյունքներին նվիրված խորհրդակցության ընթացքում երկրի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովը հայտարարել է, որ ձերբակալվածներն արմատական կրոնական խմբերի ներկայացուցիչներ են, հաղորդում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական կայքը:
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են սպանել նրանց, ովքեր մեղադրվում են հուլիսի 3-ին Գյանջայի (Գանձակ) քաղաքապետ Էլմար Վելիևի դեմ հարձակման և հուլիսի 10-ին այդ պաշտոնյայի դեմ անցկացված բողոցի ցույցի կազմակերպման մեջ:
Վերջին օրերս ադրբեջանական պաշտոնական զանգվածային լրատվամիջոցներն ու իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տեղեկատվական ռեսուրսները վերածվել են ամբիոնի, որտեղից բազմաթիվ «փորձագետներ» ու «քաղաքագետներ» կիսվում են Գյանջայում (Գանձակ) հուլիսի 3-ին և 10-ին տեղի ունեցած իրադարձությունների պատճառների մասին իրենց հայտնագործություններով:
Ադրբեջանի Գյանջա (Գանձակ) քաղաքում տեղի ունեցած վերջին իրադարձությունների առնչությամբ ևս 7 մարդ,այդ թվում՝ հետախուզման մեջ գտնվող Իբրահիմով Սամիրը, ձերբակալվել է: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Մեյդան» լրատվական կայքը, այս մասին նշված է իրավապահ մարմինների հաղորդագրությունում:
Հուլիսի 10-ի երեկոյան Գյանջայում (Գանձակ) բախում է տեղի ունեցել մի խումբ ցուցարարների և իրավապահ մարմինների միջև:
Ադրբեջանի էներգետիկ համակարգում արգելափակման և Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիևի նկատմամբ մահափորձի առնչությամբ սոցիալական ցանցերում «ապօրինի կոչերով» հանդես գալու համար վերջին օրերին վարչական կալանքի է դատապարտվել 14 անձ: Եվս երեք անձանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել:
Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինը Facebook-ի իր էջում հրապարակել է տեսանյութ, որի հեղինակը, հայ ներկայանալով, պատմում է, թե ինչպես է կարողացել բելառուսական անձնագրով մեկնել Ադրբեջան:
Ադրբեջանի իշխանությունները փորձում են Գյանջայի (Գանձակ) քաղաքապետ Էլմար Վելիևի նկատմամբ իրականացված մահափորձը ներկայացնել որպես սովորական հանցագործություն:
Մոտ կեսգիշերին Նինգեչաուրի ՋԷԿ-ում տեղի ունեցած վթարի պատճառով առանց լույս է մնացել Ադրբեջանի մեծ մասը, այդ թվում՝ մայրաքաղաք Բաքուն և խոշոր քաղաքներ Գյանջան և Սումգայիթը, հաղորդում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական կայքը:
Ադրբեջանի տարածքում գտնվող Գյանջա (Գանձանկ) քաղաքին կտրվի Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մշակութային մայրաքաղաքի կարգավիճակ: Այս մասին ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությանը հայտնել են ԱՊՀ գործադիր կոմիտեից:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: