Հայերեն   English   Русский  
բնապահպանություն
2019-ը պատմության մեջ կմնա որպես գլոբալ հրդեհների տարի․ ողջ տարվա ընթացքում լրահոսում առաջնային հորիզոնականներում են եղել սաղարթախիտ անտառների հրդեհների մասին լուրերը։ Հրդեհը մոլեգնել է բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից։ Տարվա ընթացքում աշխարհը միլիոնավոր հեկտարներ անտառ է կորցրել։ Մինչդեռ այրված անտառների վերականգնման համար 60-150 տարի ժամանակ է հարկավոր։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանը դեկտեմբերի 6-ին հանդիպել է Երևանում շինարարական գործունեություն իրականացնող տնտեսավորող սուբյեկտների տնօրենների և ներկայացուցիչների հետ։
Վայքի բնակիչների պայքարը «Վայք Գոլդ» ՍՊԸ-ի դեմ շարունակվում է:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 21 դեպք, որից 17 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 2.298.220 ՀՀ դրամի չափով վնաս, 6 դեպքով նշանակվել է 470.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Ամուլսարի հանքավայրի հիմնախնդրի վերաբերյալ Հանրային խորհուրդը հոկտեմբերի 4-ին փակ նիստ էր անցկացրել, որին մասնակցել էին պետական պաշտոնյաներ, բնապահպաններ, երկրաբաններ, ջրային ռեսուրսների, առողջապահության և հարակից այլ ոլորտների մասնագետներ։
ՄԱԿ-ի կլիմայի գագաթնաժողովում 66 երկիր պարտավորություն է ստանձնել մինչև 2050 թվականը հասնել մթնոլորտ ածխաթթվային գազերի զրոյական արտանետման: Այս մասին հաղորդում է euronews-ը: Իսկ շվեդացի 16-ամյա էկոակտիվիստ Գրետա Տուրնբերգը, որ առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի, մեղադրել է քաղաքական գործիչներին անգործության մեջ:
Մինչ պաշտոնյաները հպարտորեն բարձրաձայնում են, որ Սևանա լճից այս տարի ավելի քիչ ջրառ է տեղի ունեցել և լճի մակարդակն էլ բարձրացել է, գիտնականներն ահազանգում են, որ առաջիկա օրերին Սևանում տարվա ընթացքում ջրիմուռների երկրորդ ծաղկումն է սպասվում:
Տեղի ունեցած երկրաշարժն ուրախացրել է երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հնարավորություն տալով եզրակացնելու, որ Թեղուտի հանքի պոչամբարի պատվարի փլուզման վտանգ չկա, քանի որ երկրաշարժից պատվարը չփլուզվեց: Այս մասին նա շտապել է գրառում անել իր ֆեյսբուքյան էջում, որում մասնավորապես ասվում է.
Հրդեհի մասին լուրերը տեղական լրահոսից այս տարի անպակաս են։ Բայց աննախադեպ ծավալով հրդեհները նաև համաշխարհային լրահոսի անբաժան մասն են կազմում։ Անգամ Հռոմի պապն է կիրակնօրյա ժամերգության ընթացքում անդրադարձել անտառային հրդեհներին։
Նիկոլ Փաշինյանն այսօր երեկոյան հանդես կգա Ամուլսարի վերաբերյալ հայտարարությամբ։ Այս մասին նա գրում է իր ֆեյսբուքյան էջում։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: