Այսինքն՝ բիզնեսում հաջողության հասնելու կարևոր պայմաններից մեկն էլ տարբերվելն է. մրցունակ, տարբերվող, առանձնացող գաղափար պետք է առաջարկել: Դրա համար էլ պետք է գործը սկսելուց առաջ նախ հասկանալ ու պատկերացնել, թե ինչ ես ուզում անել, ինչով պետք է տարբերվել: «Անկախի» հետ զրույցում այսպես է բնութագրում բիզնեսում հաջողությունների հասնելու «գաղտնիքներից» մեկը հայկական «Նիկոլայ» ապրանքանիշի ժամացույցներ արտադրող «Հայկ Բալայան» ընկերության մենեջեր Արմեն Բալայանը: Իհարկե, ըստ նրա, սա բացարձակ ճշմարտություն ...