Հայերեն   English   Русский  
��������
Աշխարհում ծխախոտի դեմ պայքարն իր պտուղներն Է տվել. ծխող տղամարդկանց թիվն այլեւս չի ավելանա, և 2020 թվականին կնվազի 2 միլիոնով: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Այս եզրակացության Է եկել դեկտեմբերի 19-ին Ժնեւում հրապարակված հոդվածում:
Տոկիոյում 2020թ. կայանալիք ամառային 32 –րդ օլիմպիական խաղերի կազմկոմիտեն որոշում է ընդունել, որով բոլոր փակ և բաց մարզօջախներում լիովին կարգելվի ծխելը և էլեկտրոնային սիգարետների օգտագործումը:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ծխելու դեմ պայքարի շրջանակներում առողջապահության նախարարության ներկայացրած օրինագիծը բավական լուրջ դիմադրության է արժանացել հենց կառավարության ներսում: Հիշեցնենք` այդ օրինագծով հանրային վայրերում ծխելու համար նախատեսված են մեծ տուգանքներ:
Եղանակի կտրուկ փոփոխությունը կարող է ինֆարկտների թվի աճի պատճառ դառնալ:
«Աշխարհում գրանցված մահացությունների 30 տոկոսը սրտանոային հիվանդությունների հետևանք է: Դրանից 80 տոկոսը վերաբերում է այն երկրներին, որտեղ եկամտի ցածր մակարդակ է», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սրտաբան Մարինե Օրդյանը:
Ոչ բոլորին է հեշտ ու հանգիստ հաջողվում հրաժարվել ծխելու սովորությունից: Սովորաբար մտադրվելուն հաջորդում են բազմաթիվ մեթոդներ ու միջոցներ, մինչև գտնվում է մի եղանակ, որն իսկապես գործուն է դառնում տվյալ մարդու համար:
Ֆրանսիայի առողջապահության նախարարությունը հրապարակել է ծխելու դեմ պայքարի իր ծրագիրը: Այսուհետ արգելվում է ծխել այն տրանսպորտային միջոցների մեջ, որտեղ 12 տարեկանից փոքր երեխաներ կան: Բացի այդ, ծխախոտի տուփերը լինելու են միատոն, ինչի շնորհիվ ծխախոտը պակաս գրավիչ կդառնա ծխողների համար: Ծխել կարգելվի նաև մանկական խաղահրապարակներում: Արգելքը տարածվելու է այսպես կոչված «էլեկտրոնային ծխախոտի» վրա, մասնավորապես այնպիսի հանրային վայրում, ինչպիսին դպրոցն է: Կսահմանափակվի նաև «էլեկտրոնային ծխախոտի» գովազդը, ...
Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել է, որ վաղուց վերացել է հավատն Արևմուտքի այն կարգախոսի հանդեպ, որ նա պայքարում է հանուն ժողովրդավարության ու մարդու իրավունքների:
«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն «Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ կազմակերպում է «Հայաստանի և Արցախի երիտասարդները՝ հանուն ծխելու դեմ պայքարի» հակածխախոտային արշավ-մրցույթը։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: