Վաշինգտոնի պաշտոնական հայտարարությունը, թե ամերիկյան բանակը Հյուսիսային Սիրիայում թուրքական զինվորական գործողությանը ո՛չ մասնակցելու և ո՛չ աջակցելու որոշում ունի, գործնականում համազոր է թուրքական ներխուժման կամ անվտանգության գոտու ձևավորման գործընթացի կանաչ լույս տալուն։Մինչև այս հայտարարությունը, քաղաքական հողի վրա պաշտոնական Դամասկոսը ձեռնարկել էր նոր Սահմանադրության մշակման խորհրդակցություններ: