Հայերեն   English   Русский  
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի պղնձափողային կազմ
Հոկտեմբերի 28-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Խաչատրյանի փառատոնի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի պղնձափողային կազմի և պղնձափողային կվինտետի համերգը։ Պղնձափողային կվինտետի կազմում հանդես են գալիս Տիգրան Ավագյանը (շեփոր), Լևոն Պուչինյանը (շեփոր), Վահրամ Դավթյանը (տրոմբոն), Արմեն Կարագյանը (գալարափող) և Հարություն Հաջինյանը (տուբա)։
Թուրքիայի դատական իշխանությունը 24-ամյա լրագրողուհի Հիլալ Քալաֆաթին մեղավոր է ճանաչել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար: Ինչպես հաղորդում է «Դողան» լրատվական գործակալությունը, Քալաֆաթը դատապարտվել է 28 ամսվա ազատազրկման՝ պատժի կատարման հինգ տարվա հետաձգմամբ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: