Էլի Սաաբը (Elie Saab) հարսանեկան նորաձևության աշխարհում արդեն վաղուց մեծ հռչակ վայելող դիզայներ է: Լիբանանցի դիզայների անունը արևելքի շքեղության հոմանիշ է դարձել, որը թեև դուրս է եվրոպական ասկետիզմի սահմաններից, սակայն դրա հետ մեկտեղ մոտ է նաև իրական կյանքին: