Հունիսի 24-ին տեղի ունեցան նախագահական և խորհրդարանական ընտրություններ Թուրքիայում: Ընտրությունների արդյունքում ձայների 52.5 տոկոսով նախագահ է ընտրվել Ռեջեփ Թայիփ Էրդողանը, իսկ նրա «Արդարություն և զարգացում» կուսակցության և «Ազգայնական շարժում» կուսակցության դաշինքը միասին խորհդարանում կունենա մանդատների 53.6 տոկոսը: