Վերջերս Քրիս Ջենները Կալիֆոռնիայում 2.3 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է գնել: 4,256 քմ տարածք ունեցող այս առանձնատունը, որը կառուցվել է 2005 թվականին, ունի չորս ննջասենյակ և հինգ լոգարան: Առանձնատան ճշգրիտ գինը 2,285,000 ԱՄՆ դոլար է: Այս հսկայական տանն առկա է ֆրանսիական դռներ ունեցող մի ընդարձակ սենյակ, որը տանում է դեպի լուսավոր նախասրահ: