Հայերեն   English   Русский  
ՀՀ նախագահի աշխատակազմ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Շվեյցարիայի Դավոս քաղաքում մասնակցել է Համաշխարհային տնտեսական համաժողովի բացմանը, որն այս տարի անցկացվում է «Շահագրգիռ կողմերը՝ հանուն աշխարհի համախմբման և կայունության» խորագրով:
Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ցյուրիխում հանդիպել է աշխարհի առաջատար տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ ֆրանսիական Thales Group-ի՝ միջազգային զարգացման հարցերով Լատինական Ամերիկայում և Եվրասիայում գլխավոր փոխնախագահ Հերվե Դեմանի և ընկերության նախկին փոխնախագահ Ռաֆայել Էսկինազի հետ։
Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը Քուվեյթի շեյխուհի, Քուվեյթի Իսլամական հնությունների թանգարանի գլխավոր տնօրեն, Ալ Սաբահ հավաքածուի համասեփականատեր Հուսա Սաբահ Ալ Սալեմ Ալ Սաբահի հրավերով այցելել է Քուվեյթի Պետություն։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիայի Համադաշնություն: Համաշխարհային տնտեսական ֆորումի հիմնադիր և նախագահ Կլաուս Շվաբի հրավերով նախագահ Սարգսյանը կմասնակցի Դավոսի ֆորումի 50-րդ ամենամյա հանդիպմանը:
Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է hայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի էմիրաթական կողմի համանախագահ Ահմադ Ալի Ալ-Սայեղի հետ:
Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է ALNOWAIS Investments ընկերության հիմնադիր անդամ և նախագահ, «ROTANA HOTEL MANAGEMENT CORPORATION»-ի նախագահ Նասսեր Ալ Նովեյսի հետ։
Աշխատանքային այցով Միացյալ Արաբական Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ԱՄԷ-ի մայրաքաղաքում անցկացվող «Աբու Դաբի կայունության շաբաթ» ֆորումի շրջանակում որպես գլխավոր բանախոս հանդես է եկել «Երիտասարդները հանուն կայունության» խորագրով համաժողովում:
Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱՄԷ սննդի անվտանգության պետնախարար Մարիամ Ալ- Մուհեյրի հետ։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: