«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծման 25-ամյակի կապակցությամբ այցելել է հիմնադրամի գրասենյակ: Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել հիմնադրամում, ծանոթացել ստորաբաժանումների գործունեության պայմաններին, նրանց կողմից իրականացվող աշխատանքներին, զրուցել աշխատակիցների հետ: Հանրապետության Նախագահն այնուհետև հանդիպում է ունեցել հիմնադրամի ղեկավար կազմի հետ: Նախագահը շնորհավորել է «Հայաստան» համահայկական ...