9:1 հաշվով պարտությունը որևէ բացատրություն կամ արդարացում չունի: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 19-ին, ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՖՖ գործկոմի անդամ Արեն Մկրտչյանը: Հաղորդում է news.am-ը:
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի խաղացողներ Արթուր Սարկիսովը, Էդգար Բաբայանն ու Հովհաննես Համբարձումյանը Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի վերջին տուրում Իտալիայի հավաքականից կրած 1։9 հաշվով պարտությունից հետո Պալերմոյում մեկնաբանելով կատարվածը ներողություն են խնդրել երկրպագուներից վատ խաղի, խայտառակ հաշվի համար:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հրապարակել է վերջնական հայտացուցակը Հունաստանի հավաքականի դեմ Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի նախավերջին տուրի խաղին։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի մի քանի ներկայացուցիչներ առոչինչ են որակել ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի կողմից Աբրահամ Խաշմանյանին հավաքականի գլխավոր մարզիչ նշանակելու փաստը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական է ներկայացրել զբաղեցրած պաշտոնից։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հաղորդմամբ հրաժարականի պատճառը Հայաստանի հավաքականի` Եվրո 2020-ի եզրափակիչ փուլի ուղեգիր չնվաճելն է։
ՈւԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Իսպանիայի հավաքականը: 10 լավագույնների շարքում են նաև Անգլիան, Գերմանիան, Իտալիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Պորտուգալիան, Բելգիան, Նիդեռլանդները և Ուկրաինան:
Ֆուտբոլի Իտալիայի առաջնության երրորդ տուրում «Ռոման» ընդունեց
«Սասուոլոյին»։ Պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմն
առավելության հասավ 4։2 հաշվով։