Ռազմինֆոն դիտարկում է Ադրբեջանի բանակի և մյուս զինված կառույցների հայտնի դարձած կորուստները 2016-ի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում։ Փորձել ենք նաև գնահատել թաքցրած կորուստների մոտավոր քանակը։ Տարին առանձնանում է 1994 թ. հրադադարի պայմանագրի ստորագրումից հետո մարտական կորուստների աննախադեպ մեծ թվով։«Մյուս զինված կառույցներն» են Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը, ՆԳՆ ներքին զորքերը, պետական պահպանության հատուկ ծառայությունը, մոբիլիզացիայի ու զորակոչի պետական ծառայությունը, ...