Հայաստանում օնկոլոգիական եւ սիրտ-անոթային հիվանդություններն այսօր շատ տարածված են էկոլոգիական վատ վիճակի պատճառով, իսկ երկրի իշխանությունները ոչինչ չեն անում, որպեսզի գոնե ինչ-որ կերպ փոխեն իրավիճակը. երկրում շարունակում են ներկրել օգտագործված մեքենաներ եվրոպական աղբատեղիներից, աղբավերամշակման գործարան դեռեւս չկա, իսկ լեռնահանքերը եւ պղնձաձուլական կոմբինատները աղտոտում են օդն ու հողը։