ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագը հոսպիտալացվել է Houston հիվանդանոց։92-ամյա Բուշն այժմ գտնվում է կայուն վիճակում և ակնկալում է, որ մի քանի օրից տուն կգնա։ Այս մասին հայտնել է Բուշ ավագի գրասենյակի աշխատակազմի ղեկավարը։Նշենք, որ պարոն Բուշը, աշխարհի ամենածեր նախկին նախագահը, տառապում է Պարկինսոնի հիվանդությունով, որի պատճառով չի կարողանում ինքնուրույն քայլել։