Հայերեն   English   Русский  
������������ ��������������
Ուկրաինայում հրադադարի հաստատման համաձայնագրի կնքումից երկու օր անց ուկրաինական ուժերի և ապստամբների միջև կրկին արյունալի բախումներ են տեղի ունեցել:
Ուկրաինան Ռուսաստանին մեղադրել է տասնյակ տանկեր և այլ ծանր զինատեսակներ արևելյան Ուկրաինա ուղարկելու համար:Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի խոսնակ Անդրեյ Լիսենկոն հայտնել է, որ Ռուսաստանից առնվազն 32 տանկ, 16 հրետանային համակարգ և զինվորներով 30 բեռնատար է մուտք գործել արևելյան Ուկրաինայի տարածք: Նա որոշակի ապացույցներ չի բերել:
Չորեքշաբթի օրը ուկրաինական զորքերը շուրջ 100 հարձակումներ են իրականացրել ապստամբների դիրքերի վրա և ռուսամետ անջատողականներին դուրս մղել երեք արևելյան գյուղերից: Հարձակումների ընթացքում չորս զինվոր է զոհվել:Գերմանիայի, Ֆրանսիայի, Ուկրաինայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները չորեքշաբթի օրը ավելի ուշ կհանդիպեն Բեռլինում հակամարտության համար լուծում գտնելու նպատակով, որի հետևանքով ապրիլից ի վեր 400 մարդ է զոհվել:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: