Հայերեն   English   Русский  
տոկիո
Նոյեմեբրի 18-ից 25-ը «Աբակ» Հայաստանում առաջին մենթալ թվաբանության ակադեմիայի հիմնադիրներ Նարինե Բալայանն ու Դիանա Հովհաննիսյանը հատուկ հրավերով գտնվել են Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում։
Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, Ճապոնիայի կայսր Նարուհիտոն, համաձայն երկրի սահմանադրության և կայսերական տան մասին օրենքի, պաշտոնապես հայտարարեց իր գահակալման մասին:
Ճապոնիայի իշխանությունները աջակություն են ցույց տալու կանանց շրջանում կրթության հարցն առաջ տանելու գործում:
Ճապոնիայի կառավարությունն այսօր հավանություն է տվել երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին օրենքի լրացմանը, որը, մասնավորապես, արգելք է դնում անչափահասների նկատմամբ ֆիզիկական պատժամիջոցների վրա:
Տոկիոյում 2020թ. կայանալիք ամառային 32 –րդ օլիմպիական խաղերի կազմկոմիտեն որոշում է ընդունել, որով բոլոր փակ և բաց մարզօջախներում լիովին կարգելվի ծխելը և էլեկտրոնային սիգարետների օգտագործումը:
Ինչպես հաղորդում է Kyodo լրատվական գործակալությունը, Ճապոնիայի նախարար Յոսիտակի Սակուրադան, որ նախարարաների կաբինետում պատասխանատու է խորհրդարանի ստորին պալատում անցկացվող բանավեճերի համակարգչային անվտանգության խնդիրների համար, խոստովանել է, որ անհատական համակարգչից օգտվելու հմտություն չունի:
Աղջիկն ամուսնացել է իր համակուրսեցու հետ: 28-ամյա արքայադստեր Այակոյի և 32-ամյա Քեյա Մորիտոյի ամուսնությունը տեղի է ունեցել Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում հոկտեմբերի 29-ին:
Օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն օրեր առաջ երկրորդ անգամ նվաճեց աշխարհի երիտասարդների չեմպիոնի կոչումը: Տոկիոյում իր մրցելույթներից Մարտիրոսյանն այնքան էլ գոհ չէ, քանի որ չէր հաջողել ռեկորդային մոտեցումը: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ծանրորդը խոսեց չեմպիոնական տպավորությունների եւ 246 կգ-ը չֆիքսելու պատճառների մասին:
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի բնակիչները անակնկալի են եկել, քանի որ սովորաբար տարվա այս ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը տատանվում է 10-17 աստիճանի սահմաններում:1875 թվականից ի վեր՝ սա առաջին անգամ է, որ Տոկիոյում ձյուն է գալիս նոյեմբեր ամսին:Քաղաքում անսովոր ցուրտը և ձյունը թեթևակի խախտել են հասարակական տրանսպորտի աշխատանքը:
Հիվանդի աղիքային գազերը հրդեհի պատճառ են հանդիսացել Տոկիոյի բժշկական համալսարանի հիվանդանոցում: Ճապոնական Asahi Shimbun պարբերականի փոխանցմամբ նման եզրակացության եկել է փորձագիտական հանձնաժողովը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: