Հեղափոխության 2-րդ փուլի ճանապարհը բանտ-պետությունն է, իսկ կառավարման որակը՝ բանտապետությունը: Այս մասին իր հոդվածում նշել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը:
2018 թ-ին հանուն փոփոխությունների երկրի բոլոր ճանապարհները փակած հասարակությունը, ըստ ամենայնի, առաջիկայում խնդիր է ունենալու փակել թերևս ամենակարևոր՝դեպի աղետ տանող ճանապարհը։ Ամեն ինչ տանում է դրան։
Հետհեղափոխական կարևոր և տրամաբանական մի փուլ ավարտվում է։ Փորձել տալ գնահատականներ՝ նշանակում է մտնել սուբյեկտիվ կարծիքների անվերջանալի հորձանուտ, այդ իսկ պատճառով մենք գնահատականների փոխարեն կփորձենք արձանագրել փաստերը։
Այն իրականությունը, որն այսօր կա Հայաստանում, երկար պահպանվելու որևէ շանս չունի։ Ո՞ր ուղղությամբ կլինեն փոփոխությունները՝ այս պահին գործնականորեն անհնար է հաշվարկել։