Հայերեն   English   Русский  
Միայնակ գայլ
Կյանքի 80-րդ տարում երեկ երեկոյան մահացել է ազատամարտիկ Արայիկ Խանդոյանի («Միայնակ գայլ» ) մայրը՝ Ռիմա Խանդոյանը։Այս մասին տեղեկանում ենք Արայիկ Խանդոյանի0 ընկերոջ՝ Անդրանիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից։ Վերջինս գրել է․«Կյանքից հեռացել է հերոս միայնակ Գայլի Արայիկ խանդոյանի Մայրիկը։ Աստված հոգիդ լուսավորի հերոսածին մայր...»։
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը 13 օր է` գտնվում է հացադուլի մեջ: Խանդոյանը շարունակում է հացադուլը, նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար և գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Արայիկ Խանդոյանը հացադուլ է սկսել` ի զորակցություն հաց բերող Արթուր Սարգսյանի: Վերջինս հացադուլի մեջ է գտնվում փետրվարի 10-ից:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: