Հայերեն   English   Русский  
բացահայտում
Հունվարի լույս 4-ի գիշերը ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում ստացվեց, որ անհայտ անձինք դանակի սպառնալիքով օտարերկրացի 19-ամյա երիտասարդից փող են հափշտակել ու փախել։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն, անշեղ իրականացնելով կոռուպցիայի հակազդման օրենքով իրեն վերապահված գործառույթները, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է ՀՀ Գեղարքունիքի մարզի «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության վիրաբուժական բաժանմունքի վարիչի կողմից կոռուպցիոն բնույթի առերևույթ հանցագործության կատարման դեպք:
«Լիդիանը» խորապես հիասթափված է Կառավարության հետ քննարկման ընթացքում ELARD-ի ապակողմնորոշող մեկնաբանություններից
Մայիսի 24-ին, ժամը 10.25-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 10.10-ին, երթուղային միկրոավտոբուսում մի կնոջ պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 49.000 դրամ:
Ապրիլի 7-ին ոստիկանության Թումանյանի բաժնում սպանության դեպք գրանցվեց: Կատարվածը սահմռկեցուցիչ էր. 44-ամյա տղամարդուն ոչ միայն դանակով սպանել էին, այլև հետքերը թաքցնելու համար բենզինով այրել: Այս ամենը պարզվեց հետո: Իսկ մինչ այդ, ապրիլի 5-ին, ժամը 17.30-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժնում մի տղամարդուց հաղորդում ստացվեց, որ նախորդ օրը, ժամը 16.30-ին, եղբայրը՝ Երևանի Բաբաջանյան փողոցի բնակիչ Արսեն Սարդարյանը, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է Սպիտակ քաղաք և չի վերադարձել: Անհետ ...
Մարտի 8-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տեղեկությունն իրացնելիս, Հաղարծին բնակավայրի տներից մեկի բակում հայտնաբերել են տարբեր ծառատեսակների մոտ 4.5 խմ մանրացրած փայտանյութ, ինչի վերաբերյալ 23-ամյա Մարզպետ Բ․-ն հայտարարել է, որ փայտանյութը պատկանում է իրեն։ Մարտի 7-ի լույս 8-ի գիշերը «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի անտառամասից հատել էր 4 բոխու, 2 հացենու և 1 թխկու թաց կանգուն ծառեր, ապա «ՈՒԱԶ»-ով տեղափոխել նշված տան բակ:
Մարտի 9-ին, ժամը 01.20-ին, ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 30-ամյա Դավիթ Ս․-ն։ Տուժածը հայտնել է, որ վնասվածքը ստացել է ընկնելու հետևանքով:
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության և քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ «Փարվանա-Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպության Սևանի մասնաճյուղի կառավարիչ Վահրամ Ղազարյանը 2015-2018 թվականներին չարաշահելով շուրջ 40-50 անձանց վստահությունը՝ խաբեությամբ, ձևական կնքելով փոխառության պայմանագրեր, վարկային կազմակերպությունում ...
Դեկտեմբերի 13-ին, ժամը 1-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ավտոճանապարհին գտնվող բենզալցակայանի աշխատողը ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում էր տվել, որ մոտ երկու ժամ առաջ, նշված բենզալցակայանի տարածքում, իրեն են մոտեցել դիմակավորված երեք հոգի, պահանջել գումար, դանակով սպառնացել, վնասել ձեռքը, բաճկոնի գրպանից հափշտակել փողերն, ու դիմել փախուստի:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: