Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, հայազգի կին պատգամավոր Սելինա Դողանը Թուրքիայի ազգային մեծ ժողովի լիագումար նիստի ընթացքում Կանանց իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ ելույթ ունենալիս մատնանշել է այն հայուհիներին, ովքեր հանդես են եկել Թուրքիայի առաջին ֆեմինիստների թվում: