Բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը բազմիցս է մեր երկիրը պատվով ներկայացրել միջազգային տարբեր մրցաշարերում՝ դառնալով Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր, աշխարհի գավաթակիր: Սիրողական բռնցքամարտում տիրող անարդարությունների, մրցավարական կողմնակալությունների պատճառով Գոռն այժմ կարիերան շարունակում է պրոֆեսիոնալ ռինգում: