Մենք մշակույթ ու արվեստ ենք կերտել հազարամյակներ, սերնդեսերունդ փոխանցել մեր հոգևոր արժեքներն ու մասունքները։ Երբեմն փոխանցել ենք պայքարի ու արյան գնով, փոխանցել ենք այն մեծ հավատամքով, որ հայ ազգը պիտի ապրի այս խառնակ աշխարհում, պիտի պատվո հարթակներից ու ամբիոններից հնչեցնի հայ խոսքն ու ներկայացնի հայ արվեստը։ Դարերի հարափոփոխ հորձանուտների մեջ հայը սրբությամբ պահեց երկու բան՝ գիրն ու արվեստը։ Դժնի թափառումների ու գաղթի ժամանակ իր գիրն ու արվեստի կոթողներն էր փրկում։ Դժվարին ճանապարհ անցնելով՝ հայը ...