Հայերեն   English   Русский  
���������� ��������������
CNN հեռուստաընկերության քաղաքական վերլուծաբան Փոլ Բեգալան ԱՄՆ նախագահի դստերը` Իվանկա Թրամփին և փեսային` Ջարեդ Քուշներին «ուտիճներ» է անվանել: Այդ մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խնդրել է Սպիտակ տան աշխատակազմի նախկին ղեկավար Ջոն Քելլիին վարչակազմից հեռացնել իր ընտանիքի անդամներին` դստերը ԻվանկաԹրամփին և նրա ամուսնուն` Ջարեդ Քուշներին: Այդ մասին գրում է The New York Times թերթը` վկայակոչելով լրագրող Վիկի Ուորդի «Կուշները` Ագահություն: Ամբիցիաներ: Կոռուպցիա» գրքին: Գրում է Gazeta.ru-ն:
2018 թ. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլիին իր փեսա և ավագ խորհրդական Ջարեդ Քուշներին գաղտնի տվյալների հասանելիություն տրամադրել` չնայած հետախուզության աշխատակիցների և փաստաբանների առարկություններին: Գրում է Gazeta.ru-ն:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնի համար դիտարկում է նաև իր փեսայի` Ջարեդ Քուշների թեկնածությունը: Այդ մասին գրում է The Huffington Post թերթը` հղում անելով Սպիտակ տան երեք աղբյուրներին: Գրում է Gazeta.ru-ն:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և խորհրդական Ջարեդ Քուշները Մեխիկո կատարվելիք այցի շրջանակներում հանդիպում կունենա Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոյի հետ: Այդ մասին հայտնում է Expansion պարբերականը` հղում անելով Մեքսիկայի ԱԳՆ-ին: Գրում է Russian.rt.com-ը:
ԱՄՆ-ի նախագահը դադարել է սեփական դստերը և փեսային վստահել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականներ` նրա ավագ դուստր Իվանկան և փեսան Ջարեդ Քուշները, մեղադրվում են սեփական եկամուտները թաքցնելու մեջ: Այս մասին տեղեկացնում է Politico պարբերականը` հղում անելով փաստաբան Ջեֆրի Լովիտցկիի պահանջին: Գրում է Russian.rt.com-ը:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և խորհրդական Ջարեդ Քուշները համագործակցում է «ռուսական միջամտության» գործով ԱՄՆ-ի հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի հետ: Այդ մասին հայտնում է CNN հեռուստաընկերությունը` հղում անելով իր աղբյուրներին: Գրում է Gazeta.ru-ն:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և ավագ խորհրդական Ջարեդ Քուշները չհայտարարված այցով Սաուդյան Արաբիայում է եղել: Այդ մասին հայտնում է Politico պարբերականը` հղում անելով Սպիտան տանն իր աղբյուրին: Գրում է Russian.rt.com-ը:
Սպիտակ Տունը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականների կողմից անձնական էլեկտրոնային փոստի օգտագործման կապակցությամբ հետաքննություն է սկսել: Այդ մասին հայտնում է Politico պարբերականը` վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրների: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: